Երեկ՝ ապրիլի 19-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ Ռուսաստանի պատվիրակության անդամների մի մասը դեմ, իսկ մի մասը ձեռնպահ է քվեարկել Հայ գերիների ազատմնա բանաձևին:
Հայ գերիների հարցով 21 դեմ քվեարկողներն են.
5 – ռուս
8 – թուրք
6 – ադրբեջանցի
1 – սերբ
1 – հունգար
Մնացյալ 7 ռուս պատգամավորները քվեարկել են ձեռնպահ:
Ոչ մի ռուս, թուրք կամ ազեր պատգամավոր կողմ չի քվեարկել։
Ընդհանուր արդյունքը.
ԿՈՂՄ – 93
ԴԵՄ – 21
ՁԵՌՆՊԱՀ – 18
Նշենք, որ օրակարգում եղել է նաև Ալեքսեյ Նավալնիի հարցը, որը եղել է հրատապ քննարկման և քվեարկության է դրվել առանձին, այսինքն Ռուսաստանի պատվիրակության դեմ քվեարկելը չենք կարող կապել Նավալնիի հարցի հետ:


