ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հացազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:
Սրանք են հետպատերազմական մարդասիրական գործընթացի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները:
Այս հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել էր, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարվել էր նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել էր` որպես ահաբեկիչներ»:
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1598577676996357?__cft__%5B0%5D=AZVUHU3K3Np7yhed8i9QcycMbn8QOEdtxxmNPiDEGmjykSJMhP2tXjX1yRwQ8ekS3aqXtf8YA6hlF12T0gOit6ll6euTqNjuCU3QYY09qGb8Fw2c73OC9Ge0ce8bav7LVihe5V3L_zfXVBfL0kpzRbj7&__tn__=%2CO%2CP-R