Օգոստոսի 6-ին Արտավազդ Մինասյանը իր Facebook-ի էջում գրառում է արել` նշելով, որ 5 տարի առաջ, Հայաստանում ստեղծեցինք աղմուկի հեռացման՝ աշխարհում լավագույն տեխնոլոգիան, որը միչև օրս որակապես գերազանցում է Microsoft, Google,և Zoom-ի լուծումներին։
- Կրթություն-գիտություն-աշխատաշուկա․ այս թեմայով քննարկումը միավորել էր բազմաթիվ մարդկանց
- Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել Աշոտ Սաղյանը
«Այս շաբաթ բախտ վիճակվեց տեսնելու այլ հայ գիտնականների և հետազոտողների կողմից ստեղծված միանգամից վեց լուծում, որոնք կա՝մ աշխարհում լավագույնն են , կա՝մ լավագույների շարքում։
- Վիդեո զանգի ժամանակ մարդու արտաքին տեսքը բարելավող, ատամները սպիտակեցնող, դեմքը հարթեցնող ալգորիթմ։
- Մարդու ձայնը կլոնավորող և նրա ձայնով տեքստը ձայնի վերածող տեխնոլոգիա։
- Արհեստական բանականությամբ զբաղվող մասնագետների գործը մի քանի անգամ արագացնող համակարգ։
- Մարկետինգի մասնագետների համար հաճախորդների լոյալությունը գուշակող պլատֆորմ։
- Կարճատեսությունը, հեռատեսությունը, և ասիգմատիզմը բժշկական ճշգրտությամբ չափող բջջային հավելված։
Վեցերորդի մասին միայն կարող եմ ասել, որ աշխարհում այս երկակի նշանակության տեխնոլոգիայից ունեն գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և արդեն մենք։
Այո՜, այսօր Հայաստանում, հայ գիտնականների կողմից ստեղծվում են տեխնոլոգիաներ և ալգորիթմներ, որոնք միջազգային ասպարեզում կամ բացարձակ նորամուծություն են կամ լավագույն եռյակում են։
Առա՝ջ գիտություն,
Առա՝ջ տեխնոլոգիաներ,
Առա՝ջ ստարտափներ,
Առա՝ջ Հայաստան»,- ասվում է գրառման մեջ։