ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների:
Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը: Սա շատ հազվադեպ երևույթ է, քանի որ Նիդերլանդները նման խմբեր ձևավորում են միայն իրենց անմիջական հարևանների հետ:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր դեսպան Տիգրան Բալայանին այս գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:
Խմբի օրակարգում արդեն կան շատ նոր ծրագրեր»:
https://www.facebook.com/simonyanalen/posts/2316020911858285

