Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի հանդիպումներից մեկը

Հուլիսի 28-ին ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Բոսնիական Բանյալուկա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) պատասխան հանդիպումը։ Այն կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Նշվում է, որ նրան կօգնեն Սարգիս Հովհաննիսյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը։

Ամենաթարմ