Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ:
Մրցաշարին մասնակցում է 33 երկրի 120 շախմատիստուհի:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը։ Այս մասին տեղեկացնում է
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Armsport.am-ի փոխանցմամբ, մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9 տուրերից 6-ը:
Աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ադելա Վելիկիչը և Իրինա Բուլմագան: Լիլիթ Մկրտչյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 4.5-ական միավոր, իսկ Սոնա Ասատրյանը՝ 4 միավոր: