Ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պատմել է վնասվածքից ապաքինման և Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում իր նպատակների մասին:
«Ինչպե՞ս է անցնում ապաքինումը: Լավ, ամեն ինչ լավ է ընթանում: Նախորդ տարի՞ն: Ինձ համար կարևոր էր US Open-ում խաղը Անժելիկա Կերբերի դեմ: Ես շատ լավ խաղացի, ու թեև պարտվեցի, ինձ համար այդ խաղը շատ կարևոր էր:
Ես վստահություն զգացի նրանում, որ կրկին կարող եմ խաղալ այդ մակարդակով: Այնուամենայնիվ, չեմ կարող առանձնացնել մի հանդիպում, որը շրջադարձային է եղել: Հավանաբար այդ ամբողջը կուտակվել էր: Շատ եմ աշխատել, որպեսզի նորից մտնեմ լավագույն հարյուրյակ: Քայլ առ քայլ մոտեցել եմ այդ նպատակին:
Սանկտ Պետերբուրգում նպատակս է նախ և առաջ հաղթահարել որակավորման փուլը: Իսկ ընդհանրապես… Ինձ դեռ Ավստրալիայում տվել էին այդ հարցը, և ես պատասխանել էի, որ ցանկանում եմ ոչ միայն վերադառնալ նախկին դիրքերիս, այլև հասնել ավելիին՝ մտնել լավագույն տասնյակ»,-նշել է Գասպարյանը:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարի որակավորման առաջին փուլում Գասպարյանը կխաղա ճապոնուհի Միսակի Դոիի հետ:
Հայտնում է armsport.am-ը։

