ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Infoteka24-ին հայտնել է, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը, թե թուրք վարորդը ռուս-վրացական սահմանին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանել է հայ վարորդի, իրականությանը չի համապատասխանում:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապ են հաստատել լիազոր մարմինների հետ, սակայն այս տեղեկությունները չեն հաստատվել:
SputnikArmenia-ի տեղեկություններով՝ բախում է տեղի ունեցել ազգությամբ թուրք և ուզբեկ վարորդների միջև, ընդ որում՝ մի քանի օր առաջ: Ծեծկռտուքի հետևանքով ուզբեկ վարորդը մահացել է: