Այսօր Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ Արմենիայի» և վրացական «Սաբուրթալոյի» միջև տեղի կունենա պատասխան հանդիպումը:
Խաղը Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 20:00-ին:
Թիմերի միջև առաջին խաղը կայացավ օգոստոսի 6-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղն ավարտվեց 1:2 «Սաբուրթալոյի» հաղթանակով:
«Սաբուրթալոն» խաղից առաջ հայտնի «Միմինո» ֆիլմից հրապարակել է մի հատված, որն ըստ ակումբի պաշտոնական էջի՝ «նվիրվում է արևոտ Երևանից ժամանած հյուրերին»:
Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբը, Red Eagles Fan Club-ի հետ համատեղ ժամանել է Թբիլիսի և «Սաբուրթալո» — «Արարատ-Արմենիա» խաղից առաջ կազմակերպում է երթ դեպի մարզադաշտ: «Ալիք Մեդիան» զրուցեց երկրպագուներից Ռաֆիկ Ավետիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի տրամադրություն է տիրում ակումբում և ինչ սպասելիքներ կան:
https://www.facebook.com/fc.saburtalotb/videos/372271793447067/