fbpx
Սպորտ

Հայ ըմբիշները՝ Թախթիի գավաթի խաղարկության մրցանակակիրներ

Իրանի Քերմանշահ քաղաքում,  «Թախթիի գավաթ» – ի` ազատ ըմբշամարտի միջազգային 40-րդ խաղարկությունում, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը / 57կգ / դարձավ երկրորդ մրցանակակիր: Նույն քաշային կարգում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Միհրան Ջաբուրյանը:

Գևորգ Մխեյանը / 70 կգ / հաղթել է նախնական փուլերի հանդիպումներում, մտել է եզրափակիչ և կպայքարի ուժեղագույնի կոչման համար:

Բրոնզե մեդալի համար կմրցեն Արման Անդրեասյանը / 70 կգ / և Մհեր Մարկոսյանը /86կգ /:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ