Հայ զինվորը Գավգամելայից մինչև երկրորդ համաշխարայինի դաշտեր ապացուցել է, որ աշխարհում լավագույնն է․ Մարտիրոսյան

Հրապարակող՝

Իտալիան հաղթեց Հունաստանին ՝ ապահովելով իր տեղը Եվրո-2020-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Վահրամ Մարտիրոսյանը իր Facebook-ի էջում գրառում է արել՝ շնորհավոր Հայոց բանակի օրը։

Գրառման մեջ ասվում է․

«Հայ զինվորը Գավգամելայից մինչև երկրորդ համաշխարայինի դաշտեր ապացուցել է, որ աշխարհում լավագույնն է։ Բայց ինչպես գերմանացի և ռուս զինվորը ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, այնպես էլ հայը ունի իրեն բնորոշը։ Այն բոլոր ճակատամարտերում, որտեղ հրամանատարները տերն եղել իրավիճակին և կարողացել են կռվացնել բանակին, մենք առանց բացառության հաղթել ենք։ Տեսեք Սարդարապատը ու արցախյան առաջին պատերազմի օրինակները։ Իսկ որտեղ հրամանատարները չեն տիրապետել իրավիճակին, մենք առանց բացառության պարտվել ենք։ Տես Կարսի ու Շուշիի հանձնումները։

Ամենայն հարգանքս մեր բոլոր հաղթած զորահրամանատարների նկատմամբ, բայց մեր նորագույն ժամանակների լավագույն զորահրամանատր դա՝ Մանվել Գրիգորյանն է։ Զուտ թվերով Մանվելը ամենաշատ տարածք ազատագրած և ամենաբարդ տեղերում հաջողություն արձանագրած զորահրամանատարն է։ Երբ 94-ին թշնամին այսօրվա նման գրավել էր Մատաղիսը և Թալիշը, ոչ ոք իվիճակի չեղավ նրան այնտեղից հանել։ Ստիպված Մանվելին իր ամբողջ բրիգադով Ջաբրաիլից տեղափոխեցին Մատաղիս։ 5 իրար հետևից գրոհներից հետո ազատագրեցին Մատաղիսը, Թալիշը ու թուրքին բրդեցին մինչև Թարթառի մատույցներ։ Թարթառի անկման վտանգից Բաքվում այնպիսի պանիկա առաջացավ, որ վազեցին Ելցինի մոտ խնդրվելով ամեն գնով կանգնեցնել պատերազմը։ Պատերազմները այսպես են հաղթում։

Մարշալ Բաղրամյանը ասում էր իր տեսած ամենատաղանդավոր գեներալները դա՝ Սիլիկյանն ու Փիրումյանն են։ Բայց նրանք ցավոք չկարողացան պաշտպանել Կարսը, որովհետև պարզ չկարողացան կռվացնել ամեն ինչով զինված բանակին։ Եթե մենք Հադրութում ու Շուշիում ունենայինք իրավիճակին տիրապետող ու զորքին կռվացնող զորահրամանատար, ապա բացառվում էր դրանց հանձնումը թուրքին։

Շնորհավոր Հայոց Բանակի Օրը! Շնորհակալություն Հայ Զինվոր!
#մերուժըմերմեջէ»։

Ամենաթարմ