Անտարբեր ենք, 30 տարի Հայաստանում այդպիսի հուշագրեր են ստորագրել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն. Ալեն Սիմոնյան

Ամենադիտվածներ

Այսօր ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի իշխանության դիրքորոշումը ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» և այլ կուսակցությունների համախմբմանը, հուշագիր ստորագրելուն անտարբերությունն է:

«Անտարբերությունն է մեր դիրքորոշումը, որովհետև 30 տարի Հայաստանում այդպիսի հուշագրեր են ստորագրել այդ նույն մարդիկ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: Ահավոր անտարբեր ենք, այս երկու ժամվա ընթացքում նույնիսկ հարցերի մեջ դա չհնչեց»,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Այն դիտարկամնը, թե սկզբում իշխանությունը հայտարարում էր, որ հանրության կարիքը կարևոր է և պետք է ՍԴ հարցը լուծել հանրաքվեով, իսկ հիմա որոշել է խնդիրը լուծել ԱԺ-ի միջոցով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Այո, հանրաքվեն թերևս ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Այս պարագայում մնում է հաջորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ունեցող պատգամավորների կողմից, ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելն է:

ՀՀ քաղաքացիներն իրենց մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին և այն հեքիաթները, որ որոշ մարդիկ իրենց լրատվամիջոցներով հորիներ են ու հավատացել են, իրականությանը չեն համապատասխանում»:

Լրագրողի այն հարցին, թե միգուցե հանրությունը «ոչ» ասեր սահմանադրական փոփոխություններին, ԱԺ փոխխոսնակը նկատեց. «Տեսեք, 3,5 տարի հետո ՀՀ-ում ընտրություններ են տեղի ունենալու: Այդ ժամանակ այդ ձեւավորված ընդդիմադիր ճակատը՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, տարբեր երկրների ներկայացուցիչերից ձևավորված, մարդիկ թող գնան, ընտրեն այդ մարդկանց»:

Ամենաթարմ