Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի. Փաշինյան

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացելու ռազմավարական երկխոսության մակարդակի մասին։

«Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական ու քաղաքական ոլորտներում երխոսությունը: Պետք է ընդգծեմ ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության ներգրավվածությունը, մասնավորապես, Հայաստանում Պարեկային ոստիկանության շարունակական ներդրման գործում»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն նշեց, որ պարեկային ծառայությունը արդյունավետ համագործակցության և հաջողության պատմության շատ լավ օրինակ է:

Ամենաթարմ