fbpx
Խորհրդարան

Հայաստան-Արցախ ռումինգից հրաժարվելու համար ի՞նչ է հնարավոր անել. քննարկում ԱԺ-ում

ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հիմա աշխատանքներ են տարվում Միության անդամ պետությունների միջև ռոումինգի ծառայությունները վերացնելու, սովորական կապի անցնելու ուղղությամբ։ Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հարցրեց, թե Հայաստանի Հանրապետությունից Արցախ և հակառակ ուղղությամբ ռոումինգից հրաժարվելու համար ի՞նչ է հնարավոր անել։

ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ դա միաժամանակ միջպետական հարաբերությունների ու նաև երկու կողմերի կապի օպերատորների միջև հարաբերությունների հարց է: Իրենք աշխատում են այդ ուղղությամբ, որ հարցը լուծվի և՛ իրավական առումով, և՛ հնարավոր լինի իջեցնել ռոումինգի սակագինը։

Պատգամավորը բացատրեց, որ Հայաստան-Արցախի դեպքում հարցը ավելի հեշտ լուծելի է։ Արշակյանը ասաց, որ հիմա աշխատում են այդ ուղղությամբ, և ռոումինգի սակագները շարունակաբար նվազում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ