Գովազդ

Վարդևան Գրիգորյան

  • Վարդևան Գրիգորյանը փոխարինելու է Սերգեյ Բագրատյանին

    Վարդևան Գրիգորյանը փոխարինելու է Սերգեյ Բագրատյանին

    Այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել հանձնաժողովից:

  • Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Բելգրադ

    Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Բելգրադ

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում: Պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Արտակ Մանուկյանը, Նազելի Բաղդասարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:

  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ…

  • Հայաստան-Արցախ ռումինգից հրաժարվելու համար ի՞նչ է հնարավոր անել. քննարկում ԱԺ-ում

    Հայաստան-Արցախ ռումինգից հրաժարվելու համար ի՞նչ է հնարավոր անել. քննարկում ԱԺ-ում

    ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հիմա աշխատանքներ են տարվում Միության անդամ պետությունների միջև ռոումինգի ծառայությունները վերացնելու, սովորական կապի անցնելու ուղղությամբ։ Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հարցրեց, թե Հայաստանի Հանրապետությունից Արցախ և հակառակ ուղղությամբ ռոումինգից հրաժարվելու համար ի՞նչ է հնարավոր անել։ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ դա միաժամանակ միջպետական հարաբերությունների…

  • Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի համարեք. պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

    Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի համարեք. պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

    ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչը կարող է նրան բերել Հայաստան: «Ես վերադառնալու եմ Գերմանիա, որովհետև ունեմ աշխատանքային պայմանագրեր ու պարտավոր եմ պատշաճ կատարել իմ աշխատանքային պարտավորությունները: Բայց բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեմ՝ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառություններով օգտակար լինել իմ երկրին, կվերադառնամ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով,…

Գովազդ