Հունիսի 23-ին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտնել է, որ Հայաստանում այժմ կորոնավիրուսի հետ կապված ճիշտ այնպիսի իրավիճակ է, ինչպիսին Ֆրանսիայում էր 2-3 ամիս:
Դեսպանը գոհունակություն է հայտնել վարակի դեմ պայքարում եռակողմ համագործակցությունից, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մի խումբ ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան:
«Հուսով եմ, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հայաստանը կշարունակեն համագործակցությունը բժշկության նաև այլ ուղղություններով: Այս ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի փոխգործակցությունը բավական երկար պատմություն ունի և սկսվել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից ժամանակներից»,- հավելել է Ջոնաթան Լաքոտը: