Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը Երևանում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հետ: