Այսօր Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարարը

Հրապարակող՝

Վանում արտակարգ դրություն է հայտարարվել

Ամենադիտվածներ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Այս մասին հայտնել էին Հնդկաստանի ԱԳՆ-ից։

Հայաստանի Հանրապետության 30 տարիների ընթացքում սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։

Այցի շրջանակներում Ջայշանկարը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Նշենք, որ Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին։

Ամենաթարմ