fbpx
Հայաստան

Այսօր Հայաստանի անկախության օրն է

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է: Մեր հանրապետությունն արդեն 31 տարեկան է: 1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը: Իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: 2 օր անց արդեն Հայաստանի Գերագույն Խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն:

Անկախությունը հռչակելուց հետո անհրաժեշտ էր կայացնել ու պաշտպանել: Հռչակմանը հաջորդեց ճանաչման գործընթացը, 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, իսկ անկախությունը, պետականությունը ստիպված եղանք պաշտպանել պարտադրված պատերազմում՝ քաջարի հայորդիների արյան գնով:

ՀՀ Կառավարությունը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը. սեպտեմբերի 21-ին նախատեսված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն անորոշ ժամանակով հետաձգվել է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ