Ի դեպ․ Հայաստանի բոլոր ղեկավարներին ռուսներն են օգնել վերարտադրվելու հարցում ու Փաշինյանը էդ առումով բացառություն չի

Հրապարակող՝

,

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Ամենադիտվածներ

Հայաստանյան ընտրություններում իշխանությունների վերարտադրությունն ապահովող հիմնական մեխանիզմի մասին Վլադիմիր Հովհաննիսյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Տեսնո՞ւմ եք ՔՊ-ի խոսափող Հ1-ով ոնց են “Մեր ձևով”-ից հիմնական ընդդիմություն կերտում։ Քոչարյանն արդեն ծերացել է որպես հակահերոս՝ ում ֆոնի վրա կարելի է վերարտադրվել։ Այլևս չի ձգում նա այդ դերին։ Անհետաքրքիր է դարձել ու սպառվել է։

Սերժը շատ ավելի տխուր վիճակում է, թե՛ քաղաքական, թե՛ ֆիզիկական առումով։

Պետք է նոր հակահերոս ստանալ, ռուսական ու ռուսամետ դրածոյի սոուսով ու համեմունքներով, ու էդ առումով Սամվել Կարապետյանն իսկական գտածո է “Փաշինյան և ենթարկվողներ” քաղաքական խմբակի համար։ Չի բացառվում, որ հենց էդ նպատակով էլ Ռուսաստանի կողմից ճիշտ ժամանակին (ընտրություններից մեկ տարի առաջ) ուղարկվեց Հայաստան, որ օգնի Փաշինյանին առաջիկա ընտրությունների հարցում:

Հաջորդ ԱԺ-ն վաղուց ուրվագծված է, եթե հանրությունը չգնա էս համակարգը ջարդելու ճանապարհով։

Ի դեպ, մեր հանրության մոտ միայն մի բան է դեռ զարմացնում, որ ռուսամետ ու հենց ռուսների օգնությամբ որերորդ անգամ վերարտադրվող Փաշինյանը դեռ ընկալվում է որպես հակառուս, Ռուսաստանի դեմ կռիվ տվող ինչ-որ ռեմբո։ Ինչքան միամիտ պետք է լինել էս հեքիաթներին հավատալու համար։

Հայաստանի բոլոր ղեկավարներին ռուսներն են օգնել վերարտադրվելու հարցում ու Փաշինյանը էդ առումով բացառություն չի։

Ամենաթարմ