Դեկտեմբերի 3-ին և 4-ին կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով 8 քաշային կարգերում հայտնի են դարձել այս տարվա չեմպիոններն ու մրցանակակիրները: Ընդհանուր առմամբ, առաջնությանը 82 ըմբիշ է մասնակցել Հայաստանից և Արցախից:
55 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցել են Ռուդիկ Մկրտչյանն ու Նորայր Հախոյանը. վերջինս 1:5 հաշվով պարտություն է կրել ու բավարարվել արծաթե մեդալով: Մկրչտյանը հռչակվել է չեմպիոն:
60 կգ քաշային կարգում ակնհայտ առավելությամբ ոսկե մեդալը նվաճել է Գևորգ Ղարիբյանը` եզրափակչում 9:0 հաշվով հաղթելով Տիգրան Մինասյանին:
63 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում էլ պայքարն ընթացել է Սահակ Հովհաննիսյանի և Սամվել Աղաջանյանի միջև: Հովհաննիսյանը 3:2 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ` նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Շատ թեժ պայքարում է ընթացել 67 կգ քաշայինների եզրափակիչը Կարեն Ասլանյանի և Սլավիկ Գալստյանի միջև: Լարված ու համառ պայքարում Սլավիկը 7:6 հաշվով հաղթանակ է տարել ու ոսկե մեդալ նվաճել:
72 կգ քաշայինների պայքարում չեմպիոնը կոչումը նվաճել է Մալխաս Ամոյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Հայաստանի առաջնությանը: Մալխասը դիտարժան գոտեմարտում 7:0 հաշվով առավելության է հասել Արմեն Հակոբյանի նկատմամբ:
https://www.facebook.com/armsport.am/videos/2252569328374731/
77 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ գոտեմարտել են Սամվել Գրիգորյանն ու Արման Բաղդասարյանը: Վերջինս 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ու հռչակվել չեմպիոն:
82 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Էջմիածինը ներկայացնող ըմբիշ Ռուբեն Ղարիբյանը: Լարված գոտեմարտում նա ակնհայտ ուժեղ է գտնվել Էդուարդ Սարգսյանից` 7:2 հաշվով հաղթանակ տանելով:
Օրվա վերջին գոտեմարտն ընթացել է 87 կգ քաշայինների միջև. այստեղ արդեն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ 3:2 հաշվով հաղթանակի է հասել Ալբերտ Եղիկյանի նկատմամբ:
https://www.facebook.com/armsport.am/videos/1017623858571849/
Նշենք` երեկ`նոյեմբերի 3-ին, կայացել են 97 և 130 կգ քաշայինների եզրափակիչը:
97 կգ քաշայինների պայքարում ուժեղ է գտնվել Արթուր Շահինյանն ու դարձել ոսկե մեդալակիր, իսկ գերծանր քաշայինների պայքարում ոսկե մեդալը նվաճել է Դավիթ Օվասափյանը:
Գրում է Armsport-ը։