Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ժնևում հանդիպում են ունեցել նաև երեկ, որը տևել է շուրջ 5 ժամ:
Բանակցությունների ընթացքի և արդյունքների մասին Մինսկի խմբի համանախագահները շուտով հանդես կգան հայտարարությամբ։
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156507243082434