fbpx
Սպորտ

Մարկոս Ռոխոն կարծես թե վերադառնում է Արգենտինայի առաջնություն

Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոն կարիերան շարունակի Արգենտինայի առաջնությունում: Ֆուտբոլիստի մայրը Instagram-ի իր էջում գրել է, որ եկել է այն օրը, որ որդին վերդառնում է տուն։

«Որքան վաղուց էի ես սպասում այս պահին: Բարի գալուստ տուն: Շատ էի կարոտել: Ցանկանում եմ քեզ լավագույնը մաղթել, Աստված օրհնի քեզ: Սիրում եմ քեզ: Մայրիկ»,-գրել է Ռոխոյի մայրը:

https://www.instagram.com/p/B76K3hIpYtn/?utm_source=ig_embed

 

Նշենք, որ Մարկոս Ռոխոն Լիսաբոնի «Սպորտինգ»-ից անգլիական ակումբ է տեղափոխվել 2014 թվականին: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ