Հայաստանի և Վրաստանի նախագահները հեռավար զրույց են ունեցել

Ամենադիտվածներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկրներում իրականցվող միջոցառումնները՝ ընդդեմ կորոնավիրուսի համավարակի։

Զրուցակիցները ընգծել են առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը: Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին նշել են, որ բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու մշտական շփումները շատ կարևոր են։

Հայաստանի ու Վրաստանի նախագահները վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով անպայման կհաղթահարեն համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը:

Այս մասին զրուցակիցներն անդրադարձել են ներկայիս փոխկապակցված աշխարհում և տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցերի:

 

Ամենաթարմ