Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Ուրարտու Վիվառոն» սեփական հարկի տակ 112-102 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Նիկիտա Օսիտը (ՖԻՄԱ), ով վաստակել է 31 միավոր, 12 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:
Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի մյուս խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 72-65 հաշվով առավելության է հասել «Արագած 2» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թայհիմ Սայմոնը («Արագած 2»), ով վաստակել է 29 միավոր:
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը՝ 12:30 Օլիմպավանում:
Հաղորդում է armsport.am-ը։