Այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ին կմեկնարկի Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Բոսնիա և Հերցոգովինա հանդիպումը։ Թիմերն ուժերը կչափեն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-յան իր պաշտոնական էջում հրապարակել է մեր հավաքականի հայտացուցակը։
