fbpx
Սպորտ

01:05 12/6/2019

ԵՎՐՈ-2020. Հայաստանի հավաքականը կարևոր հաղթանակ տարավ Հունաստանի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի շրջանակներում քիչ առաջ ավարտված դրամատիկ խաղում կարողացավ հաղթանակի հասնել Հունաստանի ընտրանու նկատմամբ։

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կարապետյանը, որից հետո 33-րդ րոպեին այն գեղեցիկ գոլով կրկնապատկեց Գևորգ Ղազարյանը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսում հույները շատ արագ տիրեցին նախաձեռնությանը և 54-րդ րոպեին Զեկան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Թվում էր թե հույները շուտով կհավասարեցնեն հաշիվը, սակայն 74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց մեր երորրդ գոլն ու հաշիվը դարձրեց 3-1։

Բայց սա նույնպես վերջը չէր։ Հույները խաղավերջում կարողացավ ևս մեկ գոլ խփել ու կրկին կրճատել հաշվի տարբերությունը։ Խաղը էլ ավելի սրվեց, սակայն Հայաստանի հավաքականը պահպանեց այս հաշիվը և դժվարին բայց կարևոր հաղթանակ տոնեց։

Այս հանդիպումից հետո մերոնք վաստակած 6 միավորով J խմբի 3-րդ տեղում է։ Առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են Իտալիայի և Ֆինլանդիայի հավաքականները։

Վերեվ