Հայաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականների հանդիպման մեկնարկին ժամեր են մնացել։
Արդեն հայտնի է դարձել այդ խաղի համար մեր ընտրանու հայտացուցակը, որը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայտացուցակում այս անգամ չեն ընդգրկվել նաև Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանն ու Վբեյմար Անգույոն։ Նշենք, որ Համբարձումյանի բացակայությունը վանասվածքով է պայմանավորված։
Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին։