Հայաստանի սպանված հասարակական տրանսպորտը. Լապշինի գրառումը

Ամենադիտվածներ

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook- իր էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին:

Լապշինը նշել է, որ այլ քաղաքներ գնալու համար նախկինում գործող «Կիլիկիա» ավտոկայանում ժամանակին եղել են կարգավարներ, դրամարկղ, մանկական սենյակ:

Բլոգերին զարմացրել է այն, որ այլ քաղաքներ գնալու համար ուղևորները ստիպված են սպասել այնքան, որ երթուղայինը լցվի:

«Արդյունքում ինձ հոգնեցրին այդ արկածները: Դա ինձ հիշեցրեց սև Աֆրիկան, որտեղ գտնվում էի մեկ ամիս առաջ: Ինչպես և Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ես ժամերով սպասում էի միկրոավտոբուսում, մինչ այն կշարժվեր: Բայց չէ՞ որ Հայաստանը Սենեգալ չէ»:

Իր գրառման վերջում ռուս բլոգերը կոչ է արել Երևան-Գյումրի երթուղին երկարացնել մինչև Վանաձոր:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=137359134169591&id=100036865157039

Ամենաթարմ