Արմենպրեսը տեղեկացնում է՝
Հայաստանի արտահանումը 2018թ-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 2003,9 մլն. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,7%-ով: Արտահանման ամենամեծ ծավալներն իրականացվել են դեպի Ռուսաստան, Շվեյցարիա և Բուլղարիա: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքի դինամիկան ըստ առանձին երկրների ցույց է տալիս, որ 2018-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտահանման հիմնական գործընկեր երկրներն են`Ռուսաստանի Դաշնություն (549,1 մլն. ԱՄՆ դոլար) , Շվեյցարիա ( 261,8 մլն. ԱՄՆ դոլար), Բուլղարիա( 192,9 մլն. դոլար), Գերմանիա(126,9 մլն. դոլար) , Իրաք(117,1 մլն. դոլար) , Նիդերլանդներ (104,3 մլն. դոլար), Չինաստան (85,9 մլն. դոլար), Իրանի Իսլամական Հանրապետություն (84,3մլն. դոլար),Արաբական Միացյալ Էմիրություններ (62,9 մլն. դոլար), Ռումինիա (54,8 մլն. դոլար):
Արտահանման ծավալների զգալի աճը պայմանավորված է, մասնավորապես, մի շարք ապրանքախմբերի աճով: Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումն աճել է 98,9 %-ով, մանածագործական իրերի արտահանումն աճել է 75. 2 տոկոսով, բուսական ծագման արտադրանքներինը՝ 62.7 տոկոսով, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներինը՝ 60.7 տոկոսով, կաշվի հումքի, կաշվի ու դրանցից պատրաստված իրերինը՝ 37.4 տոկոսով:
