fbpx
Սպորտ

Թիմային հաշվարկով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանը մեդալային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել են Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ): Մինչև 20 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալակիր են դարձել Վարազդատ Լալայանը (+109 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):

Մինչև 23 տարեկանների 89 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Հովհաննիսյանը, իսկ Տաթև Հակոբյանը (87 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Մ20 տարիքային խմբում Արա Աղանյանը (89 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ բրոնզե:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ