Կոտայքի մարզի Զորավան գյուղի հին ֆերմայի շենքերից մեկը ձևափոխվել, դարձել է ծղոտե էկո-բրիկետների արտադրամաս։ Հայտնւմ է hetq.am-ը
«Էկո Ռեյնջ» ընկերությունն արդեն մեկ տարի զբաղվում է ծղոտե բրիկետի արտադրությամբ, ինչը կարող է փոխարինել վառելափայտին։ Իսկ այլընտրանքային վառելիք ունենալու խնդիրը Հայաստանում օրակարգային հարց է՝ հաշվի առնելով էներգետիկ պաշարների բացակայությունը, անտառների խտության նվազումը և այլն։
Որպես մեզ համար նոր ուղղություն, այն բավականին բարդություններ է առաջացնում, հատկապես եթե հսկայական ներդրումներ չեն արվում։ Արտադրողը պետք է նախ համոզի շուկային, որ էկո-բրիկետներն օգտակար գործողության գործակցով չեն զիջում փայտին, և որ անցնելով բրիկետների՝ քաղաքացին իր ներդրումն է անում անտառների պահպանության գործում։