fbpx
Հասարակություն

Հայաստանում համաճարակի տարածաման դեմ տարվող պայքարը բավականաչափ արդյունավետ է ընթանում․Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․

«Ցավալի է, երբ կան արդեն մահեր, բայց բոլորս էլ գիտեինք, որ դա անխուսափելի էր:
Իհարկե անտանելի է, երբ մարդկային կյանքերին մոտենում ենք վիճակագրության տրամաբանությամբ, բայց համաճարակի պայմաններում դա շատ բնական է:
Ինչի համար խոսեցի այս մասին, որովհետև նկատելի է, որ, որոշ մարդիկ, տվյալ տխուր փաստը օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու համար:
Բարոյական առումով նման դեպքերում ճիշտը չպատասխանելն է, բայց քանի որ հայկական քաղաքական տիրույթում չպատասխանելու կուլտուրան կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել, ապա պարտադիր է դառնում նման անբարոյականներին իրենց տեղը ցույց տալու:
Ասել եմ, և կրկնում եմ. Հայաստանում համաճարակի տարածաման դեմ տարվող պայքարը բավականաչափ արդյունավետ է ընթանում: Դա չի նշանակում, որ այլևս վարակվողներ չեն լինելու, մահեր չեն լինելու: Այդ ամենը ընդամենը նշանակում է, որ կարճ ժամանակահատվածում անվերհասկելի քանակությամբ վարակվածներ չեն լինելու, իսկ այդ դեպքում առողջապահական համակարգը կաթվածահար վիճակում չի հայտնվի: Իտալիայի տխուր վիճակագրության պատճառներից մեկը հենց դա է եղել, երբ առողջապահական հիմնարկները չկարողացան կարճ ժամանակահատվածում նման քանակությամբ հիվանդներին սպասարկել արդյունավետ կերպով:
Այնպես որ, այդ հուզական տրամադրությունները պահեք ձեր մեջ, դուրս եկեք համացանցից, և այնտեղ սկսեք բարձրաձայն վախենալ, ողբալ…

Հարգելի իշխանություններ ջան, ինչպես երեկ ասեցի, այնպես էլ հիմա եմ ասում. Առաջիկայում ձեր հիմնական խնդիրներից մեկը այն է լինելու, որ գտնեք վիրուսի առկայության ու աշխատանքային կյանքի համադրելիության միջոցներ, որ կարողանաք երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2901759003251819

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ