Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած, այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Միայն այսօր հաստատվել է հիվանդության 125 նոր դեպք։ Ապաքինվել է ևս 33 մարդ:
Նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում:
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
