Հասարակություն

Հայաստանում հյուրասիրությունը սահմաններ չի ճանաչում. Զախարովա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-1 հեռուստաալիքի հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստան կատարած այցին:

Հաղորդավարը Զախարովային հարցնում է. «Հայաստանը, ինչպես երևում է, Ձեզ վրա մեծ տպավորություն է գործել, այնպես չէ՞»: Արձագանքելով հարցին՝ Զախարովան պատասխանում է.

«Անշուշտ, այնտեղ հյուրասիրությունը սահմաններ չի ճանաչում: Եվ դա իսկապես շատ գեղեցիկ է, դա իսկապես շատ համեղ է: Դա շատ զվարճալի է»:

Զախարովան նաև պատմում է, թե ինչն է իրեն ամենից շատ ապշեցրել:

«Ես հյուրընկալվել եմ և ինձ հյուրնըկալել են տարբեր մարդիկ: Ունեցել եմ զրույցներ և՛ լրագրողների հետ, և՛ պաշտոնատար անձանց հետ, մասնակցել եմ և՛ մշակութային և՛ հասարակական արարողություններին: Մենք քննարկել ենք բոլոր թեմաները: Մենք քննարկել են քաղաքական թեմաներ, պատմական թեմաներ, մենք քննարկել ենք նաև չափազանց ցավոտ թեմաներ: Ինձ զարմացրեց այն, որ այդքան տաքարյուն մարդիկ, որոնց սեփական պատմության, մշակույթի և սեփական արժանապատվության հետ կապված հարցերը ազգային հպարտության մասն են կազմում, կարողանում են հարգանքով խոսել և շփվել ամենաբարդ հարցերի շորւջ: Դա մշակույթի և կրթվածության նշան է»:

https://www.youtube.com/watch?v=8Zk9_bJiXYA

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ