fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկուսացված է 200 մարդ. Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների մասին:

Նախարարի խոսքով այժմ մեկուսացված է 200 քաղաքացի: «Մեկուսացված են թե՛ իրենց տներում և թե՛ առանձին բնակավայրերում: Հիմնականում մեկուսացվել են, այն մարդիկ որոնք որոշակի կապ են ունեցել կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Մեծամասնություն են կազմում Էջմիացնի հայտնի նշանադրությանը մասնակցած անձինք, որոնք ի ուրախություն մեզ արդեն մեկուսացված են և որևէ վտանգ չեն ներկայացնում հասարակության համար, եթե անգամ նրանց մոռ հաստատվի կորոնավիրուս»,- հայտնել է նախարարը և հորդորել մարդկանց՝ մաքսիմալ զերծ մնալ  շփումներից, գրկախառնություններից և ձեռքսեղմումներից, ինչպես նաև հետևել անձնական հիգիենային:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/553058571982886/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARAtNzpzEYCLFFiwlsF0y2jaqpZJe92UI02ZbZotTG_EIKR-3HE4g6ZgtPfqbbMSgvmyG6c-W_z5ENGa

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ