Հայաստանում առայսօր կատարվել է քովիդի ավելի քան 3 միլիոն թեստավորում

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422691 դեպք, որոնցից 410365-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2025 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2838 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 13 նոր դեպք, ապաքինվել են ևս 24-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 862է դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3003171 թեստավորում։

Ամենաթարմ