Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում, այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 20-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 6651:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.
1. Հայաստան – 6651
2. Ռուսաստան – 3954
3. Իրան – 2413
4. Թուրքիա – 2212
5. Ադրբեջան – 1207
6. Վրաստան – 225
Հայտնենք, որ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (112) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Իրանից (113) հետո, սակայն բավականին մոտեցել է հարևան երկրին: