Նյու Յորքի Times Square Chronicles պարբերականը հրապարակել է մարդկության դեմ արված ամենածանր հանցագործությունների մասին հոդված:
Հոդվածում պատմվում է Հայոց ցեղասպանության մասին, որը դարձել է նախադեպ XX դարում կատարված այլ էթնիկ հողի վրա արված հանցագործությունների համար:
«Այդ ողբերգության հետևանքով զոհերի թիվը կարող է և քիչ է, սակայն այդ 1,5 միլիոնը կազմել է հայ բնակչության 50%-ը: Զանգվածային սպանությունների հիմնական թիրախը դարձել էին աշխատունակ մարդիկ, ինչի հետևանքով անհնար էր դարձել վերականգնել բնակչության թվաքանակը: Առ այսօր Թուրքիան հրաժարվում է ընդունել այդ հանցագործությունը` որպես ցեղասպանություն»,- գրում է պարբերականը: