հանցագործություններ
Չեն կարող խոչընդոտել ՄՔԴ-ի հետաքննությանը 2021թ. մայիսից հետո հայերի դեմ իրականացված հանցագործությունների վերաբերյալ. Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ Հայաստանը չի կարող խոչընդոտել 2021 թվականի մայիսից հետո հայերի դեմ իրականացված հանցագործությունների հետաքննությանը։ Օկամպոն ընդգծել է, որ Հայաստանն իրավունք ունի հետ կանչել ՄՔԴ ուղարկված գործերը, սակայն դատախազը, այնուամենայնայնիվ, իրավունք ունի հետաքննել հանցագործությունները՝ սկսած իրավասության տարածման պահից՝ 2021 թվականի մայիսի…
Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև
Կոնգրեսական Ջեքի Սփեյերն Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին բանաձև է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Ալմաթիում մեկ օրում 2000-ից ավել մարդ է ձերբակալվել
Ղազախստանի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում, շարունակվում են իրավապահ ուժերի կողմից իրականացվող գործողություններն ու ձերբակալումները։ Ինչպես տեղեկանում ենք քաղաքի պարետատնից, երեկ՝ հունվարի 13-ին, Ալմաթիում ձերբակալվել է 2159 մարդ։ Նշվում է, որ ձերբակալվածները մարդիկ են, ովքեր մասնակցել են անօրինական բողոքի ակցիաներին, թալանին ու տարբեր այլ հանցագործությունների։ Նշենք, որ ձերբակալումների գործընթացը վերջին օրերին չի դադարում ու մեկ օրում ձերբակալում…
800-ից ավել մեղադրյալ, 55 դատի տրված անձ․ տվյալներ՝ պատերազմի ընթացքում հանցագործությունների մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը շարունակում է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը։ Այս մասին գրում է Գլխավոր դատախազությունը։ Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) ՀՀ սահմանների շուրջ ապառազմանականացված գոտի ստեղծելու ՄԻՊ-ի…
Բացահայտվել են Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից հանցագործություններ կատարելու դեպքեր
Օգոստոսի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի բացահայտվել են Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական այլ հանցագործություններ կատարելու դեպքեր։ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող…
Հափշտակվել է շուրջ 42 մլն դրամ․ կոռուպցիոն հանցագործություններ Շիրակում
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ…
Արցախում գրանցված հանցագործությունների թիվն աճել է. տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ՝ մասնակցությամբ ՆԳ նախարարի առաջին տեղակալի, ոստիկանության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, տեղակալների, վարչությունների կազմում ընդգրկված բաժինների և բաժանմունքների պետերի, ոստիկանության առանձնացված ստորաբաժանումների պետերի, տեղակալների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, տեղակալների բաժինների և բաժանմունքների պետերի: «Նիստի…
Միջազգային հանրությունը պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները. Արցախի ՄԻՊ
Չնայած միջազգային հանրությունը, ընդհանուր առմամբ, պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար, այնուամենայնիվ, որոշ միջազգային կառույցներ վեր են դասում մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից և բարձրաձայնում դրանց պահպանության խիստ անհրաժեշտության մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ…
Ընտրական հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ
Հունիսի 26-ին ՀՀ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հանրային իրազեկումն ապահովելու նկատառումով ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021 թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իր իրավասությունների շրջանակում դատախազության…
Արցախի ՆԳՆ նախարարը շրջայց է կատարել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում
Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, ծանոթացել ռեսուրսներին, շենքային ու կենցաղային պայմաններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը մեծ կարևորություն է տվել վարչության կողմից իրականացվող ծառայությանը, ընդգծել, որ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում վերջիններիս ներգրավվածությունը՝ հատկապես ներկա իրավիճակում, առավել քան…
Արցախում նվազել է հանցագործությունների թիվը
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետությունում նվազել է հանցագործությունների թիվը, ավելացել են ճանապարհատրանսպորտային դեպքերը: Մայիսի 24-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը զեկուցագիր է ներկայացրել, որ մայիսի 22-ին ժամը 21:55-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Շմավոնի փողոցում ծառայություն իրականացնելիս ՃՈ տեսուչը կանգնեցրել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Բ.-ն (ծնված 1997թ.) չի ներկայացրել վարորդական իրավունքի…
Մեքսիկայում բեռնատարի մեջ ինը մարդու դի է հայտնաբերվել
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայի Միչոական նահանգում բեռնատարի մեջ ինը մարդու դի է հայտնաբերվել։ Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Սիտակուարո վարչական շրջանում: Դեպքի վայր են ժամանել հանցագործությունների քննության դեպարտամենտի մասնագետները, ովքեր հաստատել են, որ փոխադրամիջոցում տղամարդկանց և մի կնոջ դի կա, հրազենային վնասվածքներով: Զոհերի ինքնությունը հայտնի չէ:
Գերմանական թեթրի թղթակցին Հայոց ցեղասպանության մասին գրելու համար Թուրքիայում ազատազրկում է սպառնում
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 32-րդ դատարանը դատական հայց է ներկայացրել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝ Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար: Այդ կապակցությամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել: Դատախազությունը Դենիզ Յուջելի նկատմամբ հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն է պահանջել արդարադատությունան նախարարությունից: Յուջելը մեղադրվում է Թուրքիայի…














