ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ է նշանակվել Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը:
2018 թվականին ստեղված հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերի իրականացմամբ և խթանում է ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը:
2006-ին խաղային կարիերան ավարտած Ջորկաեֆն ավելի վաղ արդեն մասնակցել է զարգացման մի շարք նախագծերի, իսկ 2014-ին ստեղծել է սեփական հիմնադրամը:
