Գերմանիայում հանդես եկող 19-ամյա Երջանիկ Ղուբասարյանը, ով Հայաստանի հավաքականի պաշտպաններից է, նոր ակումբ ունի։
Նա ազատ գործակալի կարգավիճակով միացել է Գերմանիայի ռեգիոնալ լիգայի թիմերից «Լյունեբուրգեր Հանզա» ակումբ։
Ղուբասարյանն արդեն հասցրել է անցկացնել իր նոր թիմում մեկ հանդիպում։
Մինչ այս հայազգի պաշտպանը «Համբուրգի» մինչև 19 տարեկանների թիմի խաղացող էր։

