Սեպտեմբերի 10-14-ը Իսպանիայում անկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները։
Այսօր արդեն հայտնի դարձան արագ շախմատի աշխարհի առաջնության արդյունքները։ Մրցաձևում չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը, ով 9 Հնարավորից կարողացավ վաստակել 7,5 միավոր։
Ասպետն այսօր և վաղը կպայքարի նաև կայծակնային մրցաշարում հաղթելու համար։