fbpx
Ժամանց

Գրագողության պատճառով Թեյլոր Սվիֆթի դեմ 1 միլիոն դոլարի հայց են ներկայացրել

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով վճարել մեկ միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարզվում է, որ հեղինակ Թերեզա Լա Դարտը Սվիֆթին մեղադրել է գրագողության մեջ՝ պնդելով, որ երգչուհին կրկնօրինակել է 2010 թվականին լույս տեսած «բանաստեղծությունների, անեկդոտների և լուսանկարների» իր գրքի դիզայնը։ Նրա խոսքով, Թեյլորը թողարկած գրքույկը՝ ի հավելումն իր Lover (2019) ալբոմի, օգտագործում է նմանատիպ գույներ և ոճ։

Ավելի վաղ երգչուհուն մեղադրել էին 3LW-ի Playas Gon’ Play երգի գրագողության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ