fbpx
Կառավարություն

Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշեց, որ մարզերում առաջնային խնդիրներից է նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների:

«Ուզում եմ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի չառաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Ընդհակառակը, պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցենք, քաջալերենք պոտենցիալ ներդրողներին, հրավիրենք նրանց ու հնարավորություններ ցույց տանք, թե ինչպիսի նրդրումներ կարելի է անել մարզերի զարգացմանը նպաստելու համար»,-ասաց նա և հաղոջություն մաղթեց նորանշանակ մարզպետին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ