Հասարակություն

Ստեփան Հայկի Մադոյանը մայրիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 7-ին․ հարազատները փնտրում են

Ստեփան Հայկի Մադոյանը ծնվել է 2002 թվականի մարտի 23-ին Ալավերդի քաղաքում։ 2020 թվականի հուլիսի 6-ից ծառայության է անցել Ջաբրայիլում։

Իրինան՝ մորաքրոջ աղջիկը, մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջին անգամ Ստեփանի հետ խոսել են հոկտեմբերի 7-ին։ «Վերջին անգամ խոսել է մոր հետ, ասել է՝ լավ է, իրենց տանում են դիրքեր։ Այդ օրվանից լուր չկա, դրանից մի քանի օր հետո խոսել ենք իր հրամանատարի հետ, ասել է՝ ինքը լավ է հեռախոսները հավաքել են, որ անօդաչուներից ապահով լինեն»,- պատմում է Իրինան։

Ստեփանը տան միակ երեխան է, Իրինան հավելում է՝ հետո իմացել են, որ հրամանատարը զոհվել է։

Զինվորին գտնելու համար անընդհատ զանգել են թեժ գիծ, Կարմիր Խաչի գրասենյակ դիմել՝ հանձնել տվյալներն ու լուսանկարը։

Սոցիալական ցանցերում տարածված լուրից հետո, թե անհետ կորած հայ զինծառայողների մի մասը, անցնելով Արաքս գետը, հայտնվել են Իրանում, Ստեփանի հարազատները դիմել են նաև դեսպանատուն։

«Դիմել ենք նաև Պարսկաստանի դեսպանատուն, Պաշտպանության նախարարություն, ասել են, որ որոնողական աշխատանքներ ենք տանում»,- նշեց Իրինան։

Այս պահին Ստեփանի մասին հարազատները այսքանը գիտեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ