Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ, որը քաղաքապետարանի աշխատակից է։
«Քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, նա ունեցել է ակտիվ շփում վարակակրի հետ և հիմա ինքնամեկուսացված է։ Թեստ հանձնել է նախորդ շաբաթ, բայց նախքան այդ վարակակրի հետ շփումը և պատասխանը բացասական է եղել, բայց շփումից հետո բժիշկների ցուցումով ինքնամեկուսացման անհրաժեշտություն է առաջացել»,– նշել է խոսնակը։