Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Քաղաքապետ Մարությանի դեմ կազմակերպված արշավը բավականին համակարգված բնույթ ունի: Կան կոնկրետ ուժեր, որոնք դա անում են թիրախավորված, ոմանց համար՝ դամ պահելու միջոց է և իշխանություններին հակադրվելու հարմար առիթ:
Նախկիններին ու նրանց սպասարկող տարբեր թևերին չեմ էլ անդրադառնալու: Ակնահայտ է անգամ օրվա լրահոսի թիրախավորված հարվածներով:
Լուսավոր Հայաստան կամ Լույս դաշինք. ինչպես կուզեք, հանկարծ հիշել է, որ ընդդիմություն է: Ցավոք, չեղած տեղն է արմատական ընդդիմություն խաղում: Մարդ ես, իսկ եթե հանկարծ մեկը որոշի չար կատակներ անել ու մոսկովյան որոշ նավերից հասարակությունը նկարներ տեսնի՞: Իսկ այդ նկարներում պատկերված լինեն ջրային քաղաքների նկատմամբ սեր ունեցողնե՞րը:
Իշխանական թիմը ևս ներքին խնդիրների համահարթեցման կարիք ունի: Թիմ բառն այստեղ օգտագործում ենք պայմանական: Իշխանական վերջնական թիմ ձևավորելու համար, անհրաժեշտ է, որպեսզի լինի գաղափարական առանցք: Հեղափոխությունը դեռ չի բերել այդ առանցքը: Իսկ հռչակված լոզունգները վաղ թե ուշ կսպառեն իրենց: Հայկը լավ կանի, եթե իր շրջապատին ուշադիր լինի: Հատկապես՝ թիմի ներսում:
Մյուս կողմից, ներկայիս քաղաքապետը կարծես ծափերի կարիք չունի և չի վախենում մոտենալ ցավոտ խնդիրներին: Այս ոչ պոպուլյար, հաճախ՝ ոչ ամբոխահաճո որոշումներն են, որ կարողանում են գեներացնել աղմուկ ոչնչից:
Գաղտնիք չէ, որ կյանքը վաղուց գերկենտրոնացած է Երևանում: Գաղտնիք չէ, որ հատկապես Կենտրոնում կամ պրեստիժային համարվող թաղամասերում, պատերազմ է լինելու հանրությանը վերադարձվելիք յուրաքանչյուր սմ-ի համար: Սա դաժան ու երկարատև պատերազմ է: Այս պատերազմում ներառված են նախկիններից գրեթե բոլորի շահերը:
Մյուս կողմից, Հայաստանի շուրջ կեսը ներառող քաղաքի քաղաքապետին հարվածելով, այդ ուժերը լուծում են իշխանությանը ցնցումների ենթարկելու խնդիր: Եվ այստեղ է առաջ գալիս այն՝ պայմանական թիմի ամրակուռ լինելու հրամայականը:
Զիբիլ, հոգեցնցում, խուճապ-սրանք բանալի բառեր են: Պարզապես հիմա լիքը աղբամաններ չկան նկարելու, փոխարենը աղմուկը կառուցվում է Կամազների շուրջ»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1507079502765130