Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է սպասարկման մշակույթի առաջատար մասնագետ, ամերիկյան Service Quality Institute ընկերության հիմնադիր և նախագահ Ջոն Շոուլին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման բարձրակարգ մասնագետի այցը, վստահաբար, կնպաստի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում սպասարկման որակի բարելավմանը, ինչն իր հերթին ավելի շատ ներդրողների և զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրի մայրաքաղաքի վրա:
Իր հերթին Ջոն Շոուլը մի քանի դիտարկում է արել Երևանում գործող սպասարկման հաստատություների առավելությունների ու խնդիրների վերաբերյալ:
Զրուցակիցները համաձայնել են մտքին, որ հանրային կառավարումը ևս սպասարկման մի տեսակ է, որը պետք է բարձր մակարդակի պահել՝ լավ արդյունքների հասնելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
