Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից:
Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:
Նշենք, որ օգոստոսի 9-ին Աղեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել: Չի բացառվում, որ քաղաքապետը հենց այս հայտարարությունն է համարել որպես զրպարտություն: